Այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ի պատասխան հարցի, փորձեց վստահեցնել, թե սահմանադրական բարեփոխումները չեն արվում անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Նա մասնավորապես ասաց հետևյալը. «Եթե գործող իշխանությունները նպատակ ունենան վերարտադրության, ապա դրա հնարավորությունը շատ ավելի մեծ է գործող համակարգի պարագայում, քան փոփոխվելու դեպքում:
Փոփոխությունները, եթե ընթանան այն տրամաբանությամբ, որ մենք ենք պատկերացնում, կարող եմ ասել, որ լուծելու է մի շարք խնդիրներ: Ես ոչ երեկվա երիտասարդն եմ, ոչ էլ նոր փորձառությամբ, երկրի ողջ զարգացումն իմ միջով է անցել: Չէի ցանկանա, որ իմ թոռներն ու ձեր երեխաները ապրեին երկրում, որտեղ նրանց կեցությունը առանձին սուբյեկտների սուբյեկտիվ հատկանիշներով պայմանավորված լիներ: Չէի ցանկանա հաջորդ սերունդների համար լիներ սահմանադրական դեֆիցիտ»:
Գագիկ Հարությունյանը մի շարք կետեր ևս թվարկեց, բայց նաև շեշտեց, թե հնարավոր է այս «լիբերալ քննարկումների արդյունքում» հանձնաժողովի անդամներից ոմանք այդպես էլ չհամոզվեն ինչ-ինչ հարցերում:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ