Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն նույն հարթության մե՞ջ է դնում ՌԴ-ին եւ Իսլամական պետությանը

Մայիս 22,2015 15:10

«ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունը բացառիկության հավակնություններ չունի: Ինչպես ՀՀ-ի պարագայում է, որն անդամակցում եւ մասնակցում է ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Երկվեկտոր քաղաքականությունը բնավ խնդիրներ չի առաջացնում եւ ՀՀ-ն է որոշում գործընկերության ինչպիսի՞ համադրություններ ընտրել: Գործընկերության խորությունն ու ինտենսիվությունը ՀՀ-ն պիտի որոշի»,- այսօր Երեւանում, ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը: Հունվարի մեկից, հիշեցնենք, ՀՀ-ում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանության գործառույթը Գերմանիան է ստանձնել:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահուն էլ խոսելով այն մասին, թե անվտանգության միջավայրի վերջին շրջանի փոփոխություններն իչպե՞ս են ազդել գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա, ասաց, որ Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային եւ Հորդանանին տրամադրվող օգնությունների չափն ավելացել է: Առաջին երեք երկրների պարագայում դա պայմանավորված է ՌԴ-ի «թշնամական» դերով եւ նրա կողմից իրականացվող ռազմական մեծ գործողություններով, Հորդանանի պարագայում`Իսլամական պետության «թշնամական» կեցվածքով: ՀՀ-ի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագիրն, ըստ պաշտոնյայի, ակտիվ պահպանվում է`ելնելով ՀՀ-ի շահագրգռությունից:

Aravot.am-ը հետաքրքրվեց`ինչպես են իրենք գնահատում հայաստանյան կողմի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ: Յասպեր Վիկն ասաց, որ իր դիտարկմամբ`ՀՀ-ն հետաքրքրված է միջազգային ռազմական առաքելություններում մասնակցությամբ: Աֆղանստանում, Կոսովոյում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները խաղաղապահ առաքելություն են իրականացնում: ՀՀ-ն մասնակցում է նաեւ ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին: «Այս մասնակցության համար մենք շատ երախտապարտ ենք»,- ասաց գերմանացի պաշտոնյան`հավելելով, որ դրա նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ դառնալն է, որը նաեւ ՀՀ-ի շահերից է բխում: Ըստ նրա, ՀՀ-ն հետաքրքրված է նաեւ ժամանակին համահունչ զինված ուժեր ունենալու հարցում, ու դրա համար օգտագործում է ՆԱՏՕ-ի խորհուրդները, որոնք բխում են փորձից: Դրանք հիմնականում վերաբերվում են ուսուցմանը, վերապատրաստմանը եւ կրթությանը`կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031