Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի օրակարգում ՌԴ-ին «ծնկի բերելու» հարց չկա (Տեսանյութ)

Մայիս 22,2015 14:57

«ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունը որեւէ մեկի դեմ ուղղված չէ: Վերջին քսան տարիներին ՌԴ-ն էլ ՆԱՏՕ-ի գործընկերն է եղել»,- այսօր, Երեւանում, ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավար Յասպեր Վիկը: Հունվարի մեկից, հիշեցնենք, ՀՀ-ում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանության գործառույթը Գերմանիան է ստանձնել:

Aravot.am-ը հիշեցրեց, որ ամսի 15-18-ը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն ակնհայտ հակառուսական է եղել, դրա մասին պատմեցին հայ խորհրդարանականները ովքեր մասնակցել էին վեհաժողովին: Այնտեղ անգամ ԼՂՀ հարցի մասին է խոսվել , ներկայացնելով, որ հակամարտության հրահրողը բացառապես Ռուսաստանն է եղել իր ժամանակին եւ այժմ էլ բացառապես ՌԴ-ն է խոչընդոտում հարցի խաղաղ կարգավորմանը: Հայ պատգամավորների ըմբոստացմանն ի պատասխան ասվել է, որ իրենց խնդիրը ՌԴ-ի բացասական դերակատարման ընդգծումն է բացառապես: Բանախոսից հետաքրքրվեցինք` ՆԱՏՕ-ի օրակարգում ամեն գնով, անգամ փաստերն ակնհայտ խեղաթյուրելով, ՌԴ-ին ծնկի բերելու հա՞րցն է:

Յասպեր Վիկի պատասխանը` տեսանյութում

Ասուլիսին մասնակցող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահուն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ խորհրդարանական վեհաժողովը ՆԱՏՕ-ի մաս չի կազմում: Այն առանձին, անկախ կազմակերպություն է, որը կազմված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարաններից, ներկայացված են նաեւ գործընկերներ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները:

Մեր հարցին`ՌԴ-ին ծնկի բերելու մասով էլ ասաց, որ ՆԱՏՕ-ի գործելաոճն է`համագործակցություն ինքնիշխան պետությունների հետ, ինչն ուղղված է նրան, որ բարելավվի տվյալ երկրների անվտանգության եւ դաշինքի անվտանգության մակարդակը: «Այս գործընկերությունները չեն դիտարկվում ՌԴ շահեր ոսպնյակով, դրանք ինքնիշխան պետությունների որոշումներ են»,- ասաց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031