Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավարները երեկ հանդիպել են Ռիգայում եւ ընդունել են «Արեւելյան գործընկերության» մասին հայտարարություն, որով հաստատվում է դրա ռազմավարական նշանակությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԺԿ կայքում հրապարակված հաղորդագրությունից:
«ԵԺԿ-ն հավատարիմ է «Արեւելյան գործընկերությանը» անվտանգություն եւ բարգավաճում բերելուն: «Արեւելյան գործընկերության» նախորդ գագաթնաժողովից սկսած մենք զգալի ջանքեր են գործադրել ամրապնդելու ծրագիրը: Երեք արեւելյան հարեւան երկրներ ստորագրել են եւ սկսել են իրականացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ սա արդեն հստակ օգուտներ է բերել նրանց երկրներին»,- ասել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին:
ԵԺԿ-ն Ռիգայում ասոցացված երկրներին` Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին աջակցության մասին ուժգին ուղերձ է հղել: Այս երկրները բարձր գին են վճարում իրենց ԵՄ հավակնությունների համար, մասնավորապես՝ իրենց ինքնիշխանությամբ եւ անվտանգությամբ: ԵԺԿ-ն այս երկրի կառավարություններին կոչ է արել արագացնել անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործընթացը եւ ավելի ամրապնդել իրենց պարտավորությունները համատեղ արժեքների եւ սկզբունքների նկատմամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, կարեւոր է, որ երկիրը շարունակի ԵՄ-Հայաստան համագործակցություն ամրապնդելու իր ամուր հանձնառությունը: «ԵՄ-ն պետք է ուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավոր շրջանակները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, մուտքի արտոնագրերի դյուրացումը եւ ռեադմիսիայի համաձայնագրերը»,- նշել է նախագահ Դոլը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ