Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը Սեյրան Սարոյանին պառլամենտական բառապաշար սովորեցնելու համար լսումների կարիք չի տեսնում

Մայիս 22,2015 14:28

Այս քառօրյայի ընթացքում ՀՀԿ 2 պատգամավորներ «փայլեցին»: Խոսքը Հայկ Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի մասին է: Հայկ Գրիգորյանը առաջին անգամ ելույթ ունեցավ, այն էլ՝ ի պաշտպանություն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Սեյրան Սարոյանն էլ փայլեց՝ վիրավորելով Զարուհի Փոստանջյանին: Ինչի՞ համար են նմանօրինակ պատգամավորները խորհրդարանում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ում մասին ակնարկում եք՝ գեներալ Սարոյանը, իրոք բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձնավորություն է ՀՀ-ի համար: Արժանի է բարձր գնահատականի: Միայն մեր խորհրդարանը չէ, որ նմանատիպ փաստերի ականատեսն է լինում: Աշխարհի ցանկացած խորհրդարանում նման էմոցիոնալ քննարկումների ականատես լինում են: Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, երկկողմանի էր, չեմ կարծում, որ միակողմանի էր: Այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը էմոցիոնալ բարձրաձայն քննարկումներ էին»:

Ինչ վերաբերում է Հայկ Գրիգորյանին, Գագիկ Մելիքյանն ասաց, որ նա Գորիսից ընտրված մեծամասնական պատգամավոր է, եւ նրան վերաբերվում էր քննարկումը: Նա ասաց, որ եթե մինչ օրս Հայկ Գրիգորյանը չի իրականացրել լուրջ օրենսդրական գործունեություն, երիտասարդ է, դեռ կիրականացնի:

Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, նկատի ունենալով նույն միջադեպը Սեյրան Սարոյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ, առաջարկեց հրավիրել խորհրդարանական լսումներ՝ պատգամավորների ոչ պառլամենտական պահվածքը քննարկելու համար, դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք եւ հնարավո՞ր է այդ լսումների միջոցով Սեյրան Սարոյանին, ասենք, գեներալ Մանվելին սովորեցնել խոսել պառլամենտական բառապաշարով: Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, նման լսումների անհրաժեշտություն չկա: Նման քննարկումների համար խորհրդարանն ունի էթիկայի հանձնաժողով, կարող են դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031