Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիգայի գագաթնաժողովի հայտարարության նախագծում խոսք չկա ԵՄ-ին անդամակցության մասին. Euobserver

Մայիս 22,2015 14:20

Ռիգայում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հայտարարության նախագծում չկա Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ խոսք:

Բրյուսելի «Euobserver» կայքի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի հայտարարությունում նշված է, որ մասնակիցները ճանաչում են հետաքրքրված գործընկերների եվրոպական ձգտումները եւ եվրոպական ընտրությունը: Անդամակցության մասին խոսք չկա:

Դրա հետ մեկտեղ «Euobserver»-ի ԵՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ գործընկերության առաջատար երկրների ղեկավարները պարզ հասկացրել են, որ «Արեւելյան գործընկերության» մասնակիցների հաշվին ԵՄ-ի ընդլայնում այսօր չի դիտարկվում, սակայն ապագայում ոչինչ չի բացառվում:

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես հայտարարել էր, որ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը ԵՄ-ի ընդլայնման գործիք չէ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031