Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը հետաձգեց:
Դատարանի կողմից ծանուցագրեր էին ուղարկվել, որից որեւէ մեկին պատասխան չէր տրվել, անպատասխան էր մնացել նաեւ վկաներին բերման չորս որոշումները, այսինքն, ստեղծվեց հերթական անգամ մի իրավիճակ, երբ առանց վկաների հնարավոր չէր նիստը շարունակել:
Առաջարկվեց ծանուցագրեր ուղարկել այս գործով բոլոր վկաներին, «մեծացնել ծանուցագրերի ծավալը»:
Դատարանը կուղարկի այդ ծանուցագրերը:
Կարդացեք նաև
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թադեւոս Ալեքսանյանը դիմեց դատարանին, տրամադրել ապացույցներից՝ մեքենան, շահագործման համար, ինչին առարկեց դատախազը՝ Ա.Փիլոսյանը:
Ապացույցները չէին հետազոտվել, այս փուլում դա նույնպես անհնար էր:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 5-ին:
Իսրայել Սարգսյանի պաշտպանությունը իրականացնում է Հեկտոր Սարդարյանը: