ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե չի՞ զարմացել՝ իր կուսակցի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կազմակերպված մահափորձի լուրից:
Պարոն Ալեքսանյանն ասաց. «Ինքը շատ լավ մարդ է»: Մեր հարցին, թե այդ լավ մարդու մասին ինչու են այդքան վատ բաներ պատմում ու փորձում սպանել, նա լռեց:
Իսկ ինչպիսին է մարզպետի որդին, ճանաչո՞ւմ եք հարցին, պարոն Ալեքսանյանը կրկնեց. «Շատ լավ մարդ է»:
Մեր հարցին, թե ինչու է հայտնվում սկանդալներում, ասաց. «Շառ է գալիս է, կպնում է էդ մարդուն» ու ծիծաղեց իր ասածի վրա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ասացվածք՝ «շունը շան ոտ չի կծում»: