Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Մեր հարեւանը շատ ավելի խոհեմ կլինի, եթե փոխի իր սխալ մոտեցումը». «Հայոց աշխարհ»

Մայիս 22,2015 12:55

Մայիսի 17-21-ը տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիա:

«Հայոց Աշխարհ»-ը այս ու այլ հարցերի շուրջ զրուցեց պատվիրակության անդամ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

 -Ֆրանսիա կատարած այցը ինչո՞ւ այդչափ հունից հանեց Ադրբեջանին, որն իր քաղաքական վարքագծին հարազատ՝ շտապեց մատ թափ տալ Արցախի պատվիրակությանն ընդունած Ֆրանսիայի վրա` նոտա հղելով: 

-Պատճառներն առնչվում են ե՛ւ արտաքին քաղաքականությանը, ե՛ւ ներքին խնդիրներին:
Նախ խոսեմ արտաքին պատճառների մասին: Ադրբեջանն ամեն ինչ անում է, դիմում տարաբնույթ քայլերի Արցախի Հանրապետությունը մեկուսացնելու, մեր երկիրը բացասական լույսի ներքո աշխարհին ներկայացնելու համար, ամեն ինչ անում Հայաստանին վնասելու համար, նրա քայլերը ուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Մի խոսքով, բոլոր ուղղություններով իրականացնում է հակահայկական քարոզչություն:

Ու այդ ամենի համար ծախսում է հսկայական դրամական միջոցներ, սեփական ժողովրդից կտրելով` կաշառք բաժանում ամենուր: Եվ ի վերջո ի՞նչ է ստացվում. չնայած ծախսված հսկայական միջոցներին, դրանք իրենց դերը չեն ունենում, հաջողության չեն հասնում:

Մինչդեռ Արցախի Հանրապետությունը, առանց ֆինանսներ ծախսելու, պարզապես օգտագործելով իր բարեկամական ու գաղափարական կապերը, լուրջ քայլեր է անում ու հասնում ավելիին: Բնական է, որ Ադրբեջանը չի կարող դա հանդուրժել եւ սկսում է հիստերիկ պահվածք դրսեւորել, գործի դնել հայատյաց հռետորաբանությունը: Մինչդեռ մեր հարեւանը շատ ավելի խոհեմ կլինի, եթե փոխի իր սխալ մոտեցումը, դառնա քաղաքակիրթ պետություն ու այդպիսին լինելով՝ փորձի կարգավորել հակամարտությունը:

Ինչպես ասացի, կա նաեւ հարցի ներքին կողմը: Չեմ բացառում, որ ալիեւյան կլանի հետ կապված որոշ գերատեսչությունների ղեկավարներ հակահայկական քարոզչության իրականացման անվան տակ հսկայական փողեր են լվանում:

Այսինքն՝ ներկայացնում են, թե այս ու այն երկրում զեկուցումներ են կարդացել, հակահայկական քարոզչության համար «այսքան» փող են ծախսել, «վերեւներին» էլ վստահեցնում են, թե Արցախի ներկայացուցիչների առաջ փակել են ճանապարհները, որ Արցախը չի կարող որեւէ քայլ կատարել երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Բայց մեկ էլ տեսնում են, որ կանգնել են հակառակ իրավիճակի առաջ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031