Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր երեքի բախտն էլ մի աներեւակայելի ձեւով բերել է. «Հայոց աշխարհ»

Մայիս 22,2015 12:38

Մի այլ խումբ հարցեր են ծագում, երբ դիտում ես Սյունիքի մարզպետի «գնդակահարված» մեքենայի լուսանկարները, որ տարածվեցին դեպքից որոշ ժամանակ անց եւ երեկ:

Նախ, հակառակ շրջանառվող կարծիքների, համարձակվում եմ ասել, որ հրազեն գործածողը (կամ գործածողները) իսկապես լավ, անգամ՝ վարժ կրակող է եղել: Փաստերն այդ են հուշում. տեսեք՝ 2 գնդակ արձակվել է այն ուղղությամբ, որտեղ ընթացքի պահին պետք է գտնվի վարորդի կրծքավանդակն ու մարմնի՝ կրծքավանդակից վեր հատվածը: Ըստ որում՝ կրակոցներից մեկը հստակ խոցող է, այսինքն՝ կարող էր ծանր վնասվածք պատճառել մեքենայի ղեկին գտնվող անձին:

Եվս 2 կրակոց՝ վարորդի կողքի ուղեւորի ուղղությամբ, կրակոցներից մեկը էլի խոցող է, այսինքն՝ եթե առաջին նստատեղին ուղեւոր լիներ, ամենայն հավանականությամբ կխոցվեր:

Ըստ որում՝ ոչ թե պարզապես կրակել են մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ, այլ ավելի ճիշտ է ասել՝ գնդակոծել են այդ մեքենան: Ընդհանուր արձակվել է ավելի քան 20-23 գնդակ, ենթադրաբար՝ «Կալաշնիկով» մոդիֆիկացիայի ինքնաձիգից, այսինքն՝ գրեթե 1 պահունակ կամ դրա մեծ մասը:

Ավելին՝ գնդակների մի մասը, ըստ էության, ծակել-անցել է դիմային եւ կողային հողմապակիների միջով: Նշեցինք, որ մեքենայի մեջ գտնվել է 3 անձ եւ, ընդգծենք, նրանցից ոչ մեկը բացարձակապես չի տուժել, անգամ քերծվածք չի ստացել:

Ինչպե՞ս է դա հնարավոր:

Ի վերջո, ցանկացած փորձագետ կասի, որ ոչ զրահապատ, այսինքն՝ «սովորական» մեքենայի թիթեղն ու ապակիները այնքան էլ հուսալի պաշտպանություն չեն ապահովում: Կյանքն, այնուամենայնիվ, հոլիվուդյան կինոնկար չէ:

Վարորդի եւ ուղեւորների անվնաս մնալը կարող է մի քանի ենթադրական բացատրություն ունենալ.

ա) բոլոր երեքն էլ ուժեղ ռեակցիա ունեն եւ վայրկենապես կողմնորոշվել են ու պատսպարվել մեքենայի սրահի ստորին մասում եւ այդպիսով խուսափել մահաբեր գնդակներից: Ըստ որում՝ վարորդն էլ կասկադյորի նման ճարպիկ է, քանի որ նման դիրքից կարողացել է անսխալ վարել մեքենան ու այն հեռացնել հարձակման տարածքից,

բ) բոլոր երեքի բախտն էլ մի աներեւակայելի ձեւով բերել է,

գ) կրակոցներն արձակելու պահին ավտոմեքենայի մեջ, հնարավոր է, ոչ մեկն էլ չի եղել, հետեւաբար ոչ ոք չէր կարող վնասվել:

Թե ո՞ր վարկածն է իրական, հուսանք՝ կկարողանան պարզել պրոֆեսիոնալները, այսինքն՝ քննիչներն ու փորձագետները, եւ իրականությունը հանրությանն անհայտ չի մնա:

Իսկ հարցը, որ եթե, ենթադրենք, կատարվածը կեղծ մահափորձ է, ապա Սյունիքի մարզպետի ինչի՞ն էր դա պետք, կարող է նույնպես պատասխանի մի քանի տարբերակ ունենալ:

Մասնավորապես, նախ, տեղի ունեցածը կարող է հանրության ուշադրությունը շեղել Զաքարյան եղբայրների վրա կատարված հարձակումից, որի հետեւանքով նրանցից մեկը զրկվել է աչքից, եւ որի հետ կապված շոշափվում է մարզպետի որդու անունը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031