Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարարի սենսացիոն միտքը նորություն է Հայաստանի ռազմական քաղաքականության մեջ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 22,2015 12:28

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը բավական ուշագրավ միտք է արտահայտել՝ ասելով, որ իրենց գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում ԼՂՀ շուրջ ձեւավորված անվտանգության գոտին արդեն իսկ բավարար չէ։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք նախարարի տեղակալն ուղղակիորեն հասկացնում է, որ Ադրբեջանի կողմից լոկալ կռիվների հրահրման մարտավարության շարունակման դեպքում Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց իրավունք կվերապահեն գրավելու ադրբեջանական որոշ հենակետեր, թե՞ սա ուղղակի իրավիճակի անկեղծ ներկայացում է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնյաները, հատկապես՝ զինված ուժերը ներկայացնող, մշտապես խոսում են ուժի դիրքերից եւ չեն արտահայտում թուլություն ցույց տվող մտքեր, պետք է հասկանալ, որ սա նախազգուշացում է:

Պետք է նշել, որ այս հայտարարությունը, որ անվտանգության գոտին այլեւս չի բավարարում, նոր միտք է մեր ռազմական քաղաքականության մեջ եւ կարող է ուժերի բալանսի որակական փոփոխության հանգեցնել: Հայաստանը, կարծես, նույնպես սկսում է նախահարձակի լեզվով խոսել, սակայն դա կլինի արդյունավետ միայն այն ժամանակ, եթե ունենա համապատասխան դիվանագիտական ու տեղեկատվական ուղեկցում։ Այս պահին սրանք բացակայում են:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031