Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է փոխհատուցի թանկացման հետևանքները». «Իրատես de facto»

Մայիս 22,2015 12:25

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հերթական անգամ մեծ հարված է հասցնելու քաղաքացու գրպանին։ Առավել ծանր վիճակում է հայտնվելու սոցիալապես անապահով խավը։ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը կարծում է, որ թանկացումն  աղքատության   մակարդակն ավելի կմեծացնի։

– Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը ինչպե՞ս կանդրադառնա սոցիալապես անապահով խավի վրա։

– Հետազոտությունները ցույց են տվել, նախորդ թանկացումից հետո աղքատության մակարդակն աճեց 3,5 տոկոսով: Եթե հիմա թանկացում լինի, աղքատության ցուցանիշն ավելի կմեծանա: Կառավարությունը պարտադրված պետք է օգնի թանկացման պատճառով աղքատացած ընտանիքներին։

– Սուբսիդավորման մասի՞ն եք ակնարկում։

– Այո, կամ ընտանեկան նպաստի, կամ առանձին գումար հատկացնելու ճանապարհով պետք է դա փոխհատուցվի, որպեսզի աղքատության մակարդակը չմեծանա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031