Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ձախողել է Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումը

Մայիս 22,2015 12:08

Ավստրալիայի ազգային հայկական հանձնախումբը տեղեկացնում է, որ Ավստրալիայում Թուրքիայի հյուպատոսության փորձը Հայոց ցեղասպանությունը մերժողներին այդ մասին քննարկմանը ուղարկելը ձախողվել է: Քննարկումները պետք է տեղի ունենային այս շաբաթ Սիդնեյում եւ Մելբուռնում «The Cut» ֆիլմի ցուցադրումից հետո:

«The Cut»-ը Հայոց ցեղասպանության մասին բարձր գնահատված ֆիլմ է: Ռեժիսորն է ծագումով թուրք գերմանացի Ֆաթիհ Ակինը: Ֆիլմը ցուցադրվել է Ավստրալիայում Գերմանիայի ֆիլմերի փառատոնի ընթացքում, որը կազմակերպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակութային Գյոթե ինստիտուտը:

Ինստիտուտը նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում էր նախաձեռնել, որը պետք է տեղի ունենար «The Cut»-ի ցուցադրումներից հետո: Քննարկմանը պետք է մասնակցեին հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչները:

Ավստրալիայի ազգային հայկական հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը նշել է. «Կազմակերպիչները որոշեցին, որ քննարկմանը պետք է ներկայացված լինի նաեւ Թուրքիան եւ դիմեցին Ավստրալիայում Թուրքիայի հյուպատոսին, որը հրաժարվեց, սակայն Հայոց ցեղասպանությունը մերժող երկու անձանց անուններ փոխանցեց, որոնք պետք է մասնակցեին Սիդնեյի քննարկմանը»:

Ղահրամանյանի փոխանցմամբ՝ Գյոթեի ինստիտուտը ընդունել է այդ երկու անունները եւ ասել, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է ու քննարկման ժամանակ դրա մերժում թույլ չեն տա: «Ավստրալիայի ազգային հայկական հանձնախումբը բողոքել է այդ երկու անհատներին ներառելու հետ կապված: Մենք ասացինք, որ դա նույնը կլինի, ինչ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի ցուցադրումից հետո Հոլոքոստի մերժողներին հրավիրեն քննարկման»:

Նշվում է, որ մի շարք այլ մասնակիցներ, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, հրաժարվել են ցեղասպանությունը մերժողների հետ քննարկման մասնակցել: Գյոթեի ինստիտուտն էլ որոշել է ամբողջությամբ չեղյալ հայտարարել քննարկումը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031