Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե առաջադրեինք Սիմոնի տղային, էլի մի բան գտնելու էիք». «Իրատես de facto»

Մայիս 22,2015 12:03

Վահրամ Բաղդասարյան (ՀՀԿ խմբակցության ղեկավար)

– Ոչ թե ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի, այլ քաղաքացի Բաղդասարյանի համար ընդունելի՞ է, որ վարչապետի որդին փորձում է դառնալ քաղաքապետ։

– Ինձ համար կարևոր չէ՝ վարչապետի որդի է, սովորական քաղաքացի է, ինչ-որ պաշտոնյա է, կարևորը տեղական համայնքի կողմից թեկնածուն ընդունված է, դա արդեն բավարար չափորոշիչ է: Համայնքը և ՀՀԿ տեղական կառույցը համոզված են, որ նշված թեկնածուն բավականին ընդունելի է և՛ իր գրավչությամբ, և՛ իր վարքագծով, և՛ իր կարողություններով, այդ իսկ պատճառով առաջադրվել է նա։

– «Գրավչությունն» անչափ գրավիչ էր, բայց, ախր, մյուս կողմից, պարոն Բաղդասարյան, ասվում է՝ Հայաստանը բդեշխությունների է բաժանվում՝ «սա՝ ինձ, սա՝ քեզ, սա՝ Օստապ Իբրահիմովիչին» սկզբունքով, մի մարզը՝ Ծառուկյանենց, մի մարզը՝ Արգամիչենց, մի մարզը՝ Խաչատրյան Սուրիկենց։

– Դա ընդամենը լրագրողներիդ կարծիքն է, ուրիշ ոչինչ։ Բնականաբար, եթե առաջադրեինք Սիմոնի տղային, էլի մի բան գտնելու, գալու հարցնելու էիք՝ ինչո՞ւ եք Սիմոնի տղային առաջադրել, որովհետև նա ինչ-որ մեկի «թեկնածուն» է։ Մեզանում չկա այդ մոտեցումը՝ սա այսինչի «մարդն» է, նա՝ այնինչի «մարդը», և ինձ ամենևին հետաքրքիր չեն թեկնածուների հայրանունները, առավել ևս՝ նրանց կեղծանունները։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031