Չմոռանանք, որ Խաչատրյաններից տուժածների թիվը շատ մեծ է։ Ի վերջո, գրեթե մի ողջ մարզ։ Չի բացառվում, որ ընդհանրապես մի երրորդ մարդ է կրակել Խաչատրյանի մեքենայի վրա։ Թեեւ մյուս կողմից երեկ ՀՀ Ազգային ժողովում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների շրջանում, շարունակում էին քննարկել վարկածը, որ Սուրիկ Խաչատրյանն ինքն է իր դեմ մահափորձ բեմադրել։
Հիմա փորձենք դիտարկել այդ վարկածի հավանականությունը՝ շեշտելով, որ քանի դեռ գործը անհերքելի ապացույցներով չի բացահայտվել, ցանկացած վարկած կյանքի իրավունք ունի։ Այսպես, ինչո՞ւ պետք է Սուրիկ Խաչատրյանը Երուսաղեմ գնալ-գալուց հետո հրահանգեր կրակել իր ավտոմեքենայի վրա։
«Ժողովուրդ»-ը մայիսի 14-ի համարում գրել էր, որ Գորիսում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Սուրիկ Խաչատրյանը խաբել է Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ասելով, թե իր տղան կապ չունի տեղի ունեցած միջադեպի հետ, սակայն ավելի ուշ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ եւ իշխանական վերնախավում բարձրացվեց Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը։ Եվ որպեսզի հերթական անգամ «պլստա» Խաչատրյանը՝ իր աթոռը պահպանելու համար, չի բացառվում, որ հենց ինքն է իր դեմ մահափորձ կազմակերպել, որպեսզի իշխանությունների մոտ զոհի կարգավիճակ ունենա՝ փաստարկելով, թե իրեն պաշտոնանկ անելուց հետո պարզապես «կվերացնեն»։
Մյուս կողմից չի բացառվում, որ ինքնակրակոցով Խաչատրյանը փորձում է «բռնել տալ» իր մրցակից գործարար Տիգրան Կարապետյանին՝ օգտագործելով նրա համարձակ հայտարարությունները։
Կարդացեք նաև
Իսկ կհաջողվի՞ Խաչատրյանին հանրային քննարկման օրակարգում տուժողի
կարգավիճակ ստանալ, անգամ մոտ հարյուր հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան զոհաբերելու գնով, դժվար է ասել, բայց որ մեր երկրում էլի են եղել «ինքնակրակիչներ», դա փաստ է։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարճ կոնկրետ- ում է այս ամբողջ պատմությունը ձեռնտու: Կազմակերպողի կարճ խելքով- իրեն: Իսկ իրականում իր գլխին սարքեց
Հարգելի մեկնաբան ավտոմեքենան զոհաբերելու խնդիր չկա քանի որ սովորաբար այս կարգի ավտոմեքենանները ապահովագրված են լինում