Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. ինձնից չի՞ երեւում, որ լավ եմ սովորել (Տեսանյութ)

Մայիս 22,2015 11:44

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այս պահին թիվ 112 դպրոցում են` վերջին զանգի տոնակատարությանը մասնակցելու համար:  Սամվել Ալեքսանյանը հենց այս դպրոցի շրջանավարտ է: Aravot.am-ի հարցին, թե լա՞վ եք սովորել, ասաց՝ ինձնից չի՞ երեւում, որ լավ եմ սովորել: Նա վստահեցրեց, որ այնքան լավ է սովորել, որ 6-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է 8-րդ դասարան բարձր առաջադիմության համար եւ որպես վկա բերեց իր մինչեւ երրորդ դասարանում դասավանդած ուսուցչուհուն՝ տիկին Մարկոսյանին, ու նրա ազգանունը նույնիսկ սխալ հիշելով՝ ասաց. «Պետրոսյան ջան, ասա, որ ես 6-րդ դասարանից միանգամից 8-րդ դասարան եմ նստել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Հարգելի´«Առավոտ»թերթի լրագրող Արփինե,լավ կլիներ նախ ճիշտ տեղեկատվություն տարածեիք:
    1.11 դպրոցը ավագ դպրոց չէ,ոչ թե վերջին զանգի արարողություն,այլ վերջին դաս:
    2.Խաչքարը Մոնթեի հիշատակին չէր նվիրված:Դուք նույնիսկ չգիտեք ինչ միջոցառում էր:Բայց դրա փոխարեն շտապել եք Սամվել Ալեքսանյանին հիշել:Բավականին տխրեցինք,որ կա Ձեր նման լրագրող,ով գնում է լուսաբանելու միջոցառումը,բայց նույնիսկ չի հասկանում ինչ միջոցառում է:

  2. Արփինե says:

    Արմինե, ինչ տեղեկատվություն գրել եմ, ճշտել եմ դպրոցի աշխատակզամից, իսկ դուք տխրելու այլ բաներ գտեք

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031