«Մեր գործընկեր պատգամավորները ընդամենը չորս-հինգ հոգով հավաքվել են` ընկերներով նշելու Մելիք Մանուկյանի և Արշակ Մխիթարյանի ծննդյան տարեդարձները: Եվ կարծում եմ՝ այս իրադարձությունը անվանել ԲՀԿ-ի քեֆ և այն էլ մամուլում շրջանառել, առնվազն անլուրջ և անհեռանկար զբաղմունք է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը` մեկնաբանելով «Ժողովուրդ» թերթի հրապարակումն այն մասին, որ ԲՀԿ-ի պատգամավորները քեֆ են կազմակերպել, որին չի մասնակցել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ի դեպ, գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ մասնակցում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության դաշինքի խորհրդի նիստին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ