ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Ծառուկյանը չի «խառնվում»։ Ըստ Գուլոյանի՝ Ծառուկյանն ուղղակի հայտարարել է այն թեկնածուի անունը, որին համակրում է, իսկ դա դեռեւս չի նշանակում մասնակցություն այդ գործընթացին։ Նա շարունակում է քաղաքական դաշտից հեռու մնալ։
– ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «հավանած» թեկնածուն Վահագն Գեւորգյանն է, այսինքն՝ Ծառուկյանը կրկին քաղաքականությո՞ւն է վերադառնում։ Չէ՞ որ ընտրությունները քաղաքական գործընթաց են։
– Այո՛, Ծառուկյանը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, իսկ ո՞վ է ասում, որ հիմա Ծառռւկյանը քաղաքականությամբ է զբաղված։ Եթե ուղղակի երկրպագում է ինչ-որ մի թեկնածուի, ես նկատի ունեմ՝ որեւիցե անձ, որը երկրպագում է ինչ-որ մեկին, ախր, դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ։ Հիմա ով ինչ անում է, ասում են՝ քաղաքական է, չէ, դրանք իրարից տարբերվող բաներ են։ Ծառուկյանին հանգիստ թողե՛ք, անընդհատ մի՛ խոսեք մի բանի մասին, որտեղ բան չկա խոսելու։
– Քաղաքապետի ընտրությունները քաղաքական գործընթաց են, պարոն Գուլոյան, եւ Գագիկ Ծառուկյանն ու իր շրջապատը աբովյանցիներին հորդորում են իրենց ձայնը տալ կոնկրետ Վահագն Գեւորգյանին։ Դա քաղաքականությամբ զբաղվել չէ՞։
– Ձեր նշած թեկնածուն անկուսակցական մարդ է, որն իր թեկնածությունն է առաջադրել, իսկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ իրեն է սատարում, չեմ կարծում, որ ըտեղ ինչ-որ բան կա։ Հիմա ընտրություններում ամեն մեկն իր թեկնածուն է ունենում, ամեն մեկը մեկին պաշտպանում է, ինչի եք Դուք անպայման կենտրոնացել Ծառուկյանի վրա։ Գոնե ասեք՝ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն, ասում եք՝ ով ումա պաշտպանում:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում