Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ տեսականորեն հնարավոր է, որ արձակված կրակոցներից ոչ ոք չտուժեր. «Տեսականորեն հնարավոր է, որ կրակեն եւ որեւէ մեկը որեւէ վնասվածք չստանա, բայց որպեսզի ստույգ այդ հարցի պատասխանը լինի, անհրաժեշտ է կատարել քննչական գործողություններ, մասնավորապես պետք է հարցաքննվի Սուրիկ Խաչատրյանը, այնուհետեւ՝ նշանակվի համապատասխան փորձաքննություն։ Տեղեկատական տեխնոլոգիաները ներկայումս այն աստիճան են զարգացել, որ հնարավոր է ամբողջ մեխանիզմը մոդելավորել, այսինքն՝ հասկանալ իրականում տրանսպորտային միջոցը շարժման մե՞ջ է գտնվել, թե՞ կանգնած, ու ի՞նչ դիրքում է գտնվել կրակողը, ինչ դիրքում են գտնվել ավտոմեքենայի մեջ գտնվող անձինք։ Ստանալով այդ ամբողջ հարցերի պատասխանը՝ միանշանակ կարելի է հասկանալ, թե արդյոք հանցագործության ձեւացո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ իրականում մահափորձ»,- եզրափակեց Բաղդասարյանը։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում