Միջադեպից ամենաշատը բարկացել ու վրդովվել էր ՀՀԿ խմբակցության գորիսեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանը, որը համարվում է Սուրիկ Խաչատրյանի անգլերենի դասատուն ու նրա աջակցությամբ է հայտնվել խորհրդարանում։
– Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը։
– Այդ ամենը որակում եմ էսպես. ինչ-որ վիժվածքներ իրենց դրել են հոլիվուդյան ֆիլմերում իրենց պատկերացրած մարտաֆիլմի հերոսների տեղը ու ցանկանում են ինչ-որ բաներ ապացուցել, բայց ոչինչ՝ օրենքի ուժով նրանք կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության։։
– Մարդկանց մի հոծ խումբ կասկածի տակ է դնում այն, որ փորձել են Սուրիկ Խաչատրյանին սպանել։ Նրանք կարծիք են հայտնում, որ այդ ամենը «սարքվել» է Խաչատրյանի կողմից։
Կարդացեք նաև
– Էդ մարդկանց, նման բան ասողներին ես համարում եմ բարոյական նորմերից դուրս գտնվող անձինք։
– Քաղաքացիներն իրավունք չունե՞ն կասկածելու։
– Բայց ոչ այդ առումով, ու պետք չէ հեքիաթներին հավատալ… Այդ մեքենայի մեջ կարող էիք դուք էլ լինել հարցազրույց անելիս։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում