Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազմակերպիչները» լավագույն սցենարը չեն ընտրել. «Հրապարակ»

Մայիս 22,2015 10:54

Հայրիկյանի կրիտիկական օրերին ամենաշատ շրջանառվող հարցն էր՝ ո՞ւմ էր սա ձեռնտու։ Սուրիկ Խաչատրյանի պարագայում այդ հարցը միանգամայն անիմաստ է, որովհետեւ այդ ուղղությամբ գնալու դեպքում ոստիկանությանը հարկ կլինի բերման ենթարկել եւ հարցաքննել ողջ Սյունիքի մարզն ու հանրապետության մնացած բնակչության կեսից ավելիին։

Եվ, ուրեմն, շատ կարեւոր է, որ Սուրիկ Խաչատրյանն անձամբ փորձի հնարավորինս նեղացնել այն մարդկանց շրջանակը, որոնց ձեռնտու էր նման նախազգուշացում կամ մահափորձ իրականացնել իր նկատմամբ։ Դա, իհարկե, դժվար կլինի հզոր մարզպետի համար, որովհետեւ նա մեր երկրում քչերին է մարդու տեղ դնում, բայց, այնուամենայնիվ, թող փորձի նեղացնել մարդկանց այն շրջանակը, որոնք իր լավը չեն կամենում։

Իսկ ի՞նչ անել, եթե հանցագործ չկա, եւ, այնուամենայնիվ, ճիշտ են այն մարդիկ, ովքեր գրեթե համոզված են, որ սա ներման եւ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ վերաբերմունքի մեղմացման նպատակով կազմակերպված ներկայացում է։ Այդ դեպքում պետք է ասել, որ «կազմակերպիչները» լավագույն սցենարը չեն ընտրել։ Նման սցենարները լավ աշխատում են քաղաքական գործիչների պարագայում եւ ոչ թե Սուրիկ Խաչատրյանի, ով իր ողջ գիտակցական կյանքում քայլել է օրենքն ու ապօրինությունն իրարից բաժանող գծի վրայով։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031