2014թ. իր զեկույցում կենտրոնն ուսումնասիրել է 13 ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները: Ուսումնասիրված ինստիտուտները գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից՝ առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ այդ գնահատման՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, ԿԸՀ-ն ստացել է 61 միավոր, օրենսդիր մարմինը` 56, գործադիրը՝ 54, իսկ դատականը՝ 52 միավոր:
2012թ. առ այսօր Օմբուդսմենը համարվում է ազգաբնակչության համար ամենից ավելի վստահելի 5 կառույցներից մեկը: Ըստ զեկույցի՝ 2014թ. Օմբուդսմենի վստահությունն աճել է ևս 2%-ով, և նա զբաղեցնում է երկրորդ տեղը (31%) Տեղական ինքնակառավարման մարմիններից հետո (35%):
Զեկույցում նշվում է նաև որ «…Մարդու իրավունքների պաշտպանը բավականին համարձակ է իր առջև դրված խնդիրները կատարելու հարցում, սակայն հարկադրված է դիմակայել պետական այլ հաստատությունների կողմից հնարավոր անհամաչափ և բյուրոկրատական քննադատությանը: Ասվածի լավագույն վկայությունն են խորհրդարանում նրա տարեկան զեկույցների քննարկումները, որոնք հարձակման թիրախ են դարձել …»:
Օմբուդսմենի աշխատակազմը գնահատված է նաև այլ չափումներով ևս (գնահատման առավելագույն միավորը դարձյալ 100-ն է).
· Որքանո՞վ է Օմբուդսմենն անկախ իրականում– 100 միավոր:
· Որքանո՞վ են առկա դրույթներ, որոնք հասարակությանը թույլ կտան համապատասխան տեղեկատվություն ձեռք բերել Օմբուդսմենի գործունեության և որոշումների ընդունման գործընթացի վերաբերյալ – 75 միավոր:
· Իրականում որքանո՞վ են թափանցիկ Օմբուդսմենի գործունեությունը և նրա որոշումների ընդունման գործընթացը – 75 միավոր:
· Օմբուդսմենը որքանո՞վ է պարտավոր հաշվետվություն ներկայացնել և պատասխանատվություն կրել իր գործողությունների համար – 75 միավոր,
· Որքանո՞վ են առկա Օմբուդսմենի օրինավորությունը երաշխավորող դրույթներ – 75 միավոր:
Մամլո հաղորդագրություն