Ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան
Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ երեկոյան Երևան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից: Նա նաև Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է:
Երևան ժամանելու պահից առանց որևէ պատճառաբանության նրա ձեռքից վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, ինչպես նաև ֆրանսիական անձնագիրը: Ամբողջ գիշերվա ընթացքում նրան պահել են սահմանային գոտում և չեն տեղեկացրել իր մուտքն արգելելու պատճառների մասին:
Կարդացեք նաև
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ նրան իր կամքին հակառակ հետ են ուղարկում Ֆրանսիա Երևան-Փարիզ 08:40-ի չվերթով:
Ստալինյան մեթոդներով իրականացվող քաղաքական հալածանքի և խտրականության միջոցով հային իր Հայրենիքից հեռացնելու այս հերթական ազգադավ քայլը ոչ միայն պետք է ծանր հիշողություններ արթնացնի մեր հայրենակիցների շրջանում, այլև պետք է դառնա համախմբվելու և հանցավոր ու ապազգային ռեժիմին հեռացնելու ևս մեկ շարժառիթ:
– Անկեղծ ասած ՀՊԿ-ը բոլոր մանրամասներին չի տիրապետում, սակայն ընդհանուր առմամբ երբեմն տպավորվություն է ստեղծվում, որ դիտավորյալ փորձ է արվում ինչ-ինչ պատճառներով սրել իրավիճակը: Եթե երկիրն ունի առողջ օրենքներ և օրենսդրական դաշտ, ապա դա նվազեցնում է նման դեպքերի հավանականությունը: Եթե օրենքը հավասարակշռված է և գործում է, ապա յուրաքանչյուր ոք կարող է կամ բարեկամաբար լուծել առաջացած խնդիրը, կամ, բարդանալու դեպքում, դիմել դատարան: Վերջին դեպքում, իհարկե, անհրաժեշտ է ունենալ անկախ և արդար դատարան, որը չի ենթարկվում որևէ կողմից եկող միջամտություններին: Պետությունը պետք է չափազանց ուշադիր լինի, որպեսզի որևէ մեկի մոտ չառաջանա տպավորություն, թե իր արդար իրավունքները խախտված են` անկախ նրանից` դա սոցիալական հարց է, քաղաքական, թե հոգևոր: Դժբախտաբար, մեր հայրենիքում մինչ այսօր մենք չունենք առողջ օրենքներ, և բացի դրանից` վերջին երկու-երեք տարիներին պետական մարմինների միջոցով փորձ է արվում, որ այդ անառողջ օրենքներն առավել ռեպրեսիվ դառնան: Եթե պետությունը հասկանա, որ մեր երկրի համար օգտակար է քաղաքական ոլորոտում առողջ ու ներդաշնակ մթնոլորտի կայացումը, ապա նա պետք է երաշխավորի սահմանադրությամբ ամրագրված խղճի ազատության ապահովումը և տա դրան համապատասխան օրենսդրական տեսք: Եթե մենք ցանկանում ենք որդեգրել Հայաստանի համար հարմար օրենք, ապա գործընթացի մեջ պետք է ներգրավել բոլոր նրանց, ում առնչվում է այդ օրենքը: Խնդիրը լուծելու համար Հայաստանում պետք է ձևավորվի բազմակարծության մթնոլորտ բոլոր ոլորտներում:
Հիմնվելով իրավիճկից ՀՊԿ-ը քննադատում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն բռնատիրական քաղաքականւթյանը,դա երկրի նախագահին վայել քաղաքականւթյուն չէ այլ Ռուսական Պուտինյան քաղաքականության շաունակություն է: Այս ամենը կավարտվի հերթական հանրահավաքներով, որըբարդացնում են Հայաստանի հարաբերությունները աշխարհի համարյա բոլոր, անգամ բարեկամ պետությունների հետ:
Հայաստանի հանցավոր վարչախումբն այսօր փորձում է հայ ժողովրդին ներքաշել նաև Հայոց պետականության հիմքերը խարխլելուն մի նոր խարդախություն,Սահմանադրության փոփոխության գործընթացի մեջ, որը կտանի ՀՀ վերջնական կործանմանը: