ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը այսօր վաղ առավոտյան այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 ավագ դպրոց՝ վերջին զանգի տոնակատարությանը մասնակցելու:
Հիշեցնենք՝ սա այն դպրոցն էր, որտեղ դպրոցի տնօրենն ավելի վաղ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով էր կոչել դասասենյակներից մեկն ու նրա անվամբ ցուցատախտակ փակցրել: Մեծ աղմուկից հետո ցուցատախտակը հեռացվեց:
Իսկ այսօր այս դպրոցում ի հիշատակ Մոնթեի՝ խաչքարի բացման արարողություն էր: Դպրոցի տնօրենը ոգեւորությամբ ընդգծեց, որ Ալեքսանյանների ընտանիքի կողմից է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ