Երբ կարդում ենք մահափորձի վերաբերյալ մեկնաբանությունները, որոնք հասարակ մարդիկ թողնում են ԶԼՄ-ների էլեկտրոնային էջերին։ «Վերջապես», «Հայրենասեր գործ են կատարել, սա դեռ սկիզբն է», «Երբ իր
թիկնապահն ու որդին են կրակում, մարդ սպանում, ինչո՞ւ ԱԱԾ-ն եւ այլ ծառայություններ այնտեղ չեն լինում»,- գրում են ընթերցողները։ Սրանք դեռ ամենամեղմ կարծիքներն են։
Ակամայից հիշեցի Մարկեսի «Նահապետի աշունը» վեպից մի դրվագ, երբ գլխավոր հերոսը՝ փոքրիկ երկրի դեսպոտ կառավարիչը, սեփական մահն է բեմադրում։ Սպանել է տալիս իր նմանակին, ապա դիտում է, թե ինչպես է գազազած ամբոխը կոխկրտում նրա դիակը, հոշոտում մարմինն ու ծաղրուծանակի ենթարկում։ Դեսպոտ կառավարիչն այդ օրը մեծ դաս է քաղում՝ տեսնելով ժողովրդի իրական վերաբերմունքն իր նկատմամբ։ Սյունյաց տիրակալն էլ պետք է ցնցվի, կարդալով իր ենթադրյալ մահափորձի մասին քոմենթները։
Իհարկե, նահապետի հնարքն անհամեմատ ավելի հզոր էր։ Դժվար էր, տեսնելով թագավորի դիակը, չհավատալ, որ նա է քո առջեւ կանգնած։ Այլ բան է ենթադրյալ մահափորձը, որի իսկությունը ոչ Սյունիքում, ոչ էլ այստեղ արժանահավատ չի թվում։ Ինչպես արժանահավատ չէր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ Բուդոյի դեմ մահափորձը՝ 1998 թվականին, ամանորյա տոներից անմիջապես հետո։ Այն ժամանակ Արմավիրից Երեւան ճանապարհին կրակահերթ էին արձակել Բուդոյի ջիփի ուղղությամբ, բայց նա չէր տուժել։ Առաջին նախագահի օրոք իրավապահները մահափորձի վարկածն էին մշակում, սակայն հետո, երբ Տեր-Պետրոսյանն արդեն նախագահ չէր, Ռոմեն Ղազարյանի նկատմամբ հետախուզում հայտարարեցին, մեղադրելով նրան սեփական մահափորձը բեմադրելու մեջ։ Այն ժամանակ էլ հանրային տրամադրություններում հուսալքություն էր նկատվում, իսկ երկրում՝ լճացում։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում