1938 թվականի հոկտեմբերի 4-ին Բրիտանիայի այն ժամանակվա ընդդիմությունը ներկայացնող Ուինսթոն Չերչիլը, քննադատելով իր երկրի վարչապետ Նեւիլ Չեմբերլենին, որը դրանից մի քանի օր առաջ՝ նույն թվականի սեպտեմբերի 30-ին, ստորագրել էր Մունխենյան համաձայնագիրը, ասել է. «Անգլիային առաջարկվել էր ընտրություն պատերազմի եւ անպատվության միջեւ: Նա ընտրել է անպատվությունը եւ կստանա պատերազմը»: Չեմբերլենը եւ Ֆրանսիայի նախագահ Դելադյեն, ինչպես հայտնի է, Հիտլերի ու Մուսոլինիի հետ ստորագրել էին համաձայնագիր, ըստ որի՝ Չեխոսլովակիայի Սուդետյան մարզն անցել է Գերմանիային: Այդպես էր Արեւմուտքը փորձում սիրաշահել Հիտլերին, որպեսզի վերջինս պատերազմ չսկսի իր դեմ եւ հակառակը՝ հարձակվի Խորհրդային Միության վրա:
Դրանից մոտ մեկ տարի անց՝ 1939 թվականի օգոստոսի 23-ին, Խորհրդային Միությունը նույն նացիստական Գերմանիայի հետ ստորագրել էր նույնքան անպատվաբեր համաձայնագիր՝ «Ռիբենտրոպ-Մոլոտով»՝ «պայմանավորվելով», որ Հիտլերը չի հարձակվի մեր երկրի վրա: Արդյունքում Հիտլերը հարձակվեց բոլորի վրա: Այսինքն՝ երկու դեպքում էլ՝ Արեւմուտքը եւ Խորհրդային Միությունն ընտրեցին անպատվությունը, եւ երկու դեպքում էլ ստացան պատերազմը, ինչպես եւ կանխատեսում էր Չերչիլը:
Այն, որ «խալիֆաթի» ցնորքով տարված մահմեդական ահաբեկիչները գրավել են անտիկ շրջանի ամենահայտնի քաղաքներից մեկը` Պալմիրան (որը հիմա գտնվում է Սիրիայում), եւ, կարելի է վստահաբար ասել, այդ քաղաքի բազմահազարամյա մշակութային ժառանգությունից քարը քարին չեն թողնի, դա նախեւառաջ Միացյալ Նահանգների, իսկ այնուհետեւ՝ մնացած քաղաքակիրթ աշխարհի անպատվությունն է: Ինչու Միացյալ Նահանգների՝ որովհետեւ «Իսլամական պետությունը» աճել եւ զարգացել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի աջակցությամբ: Ահա թե ինչ հետեւանքների են բերում Սիրիայում «ժողովրդավարություն հաստատելու» փորձերը:
Այն, որ Ռուսաստանը պատերազմ է վարում Դոնբասում եւ Լուգանսկում, նախեւառաջ Եվրոպայի անպատվությունն է, իսկ այնուհետեւ` դարձյալ ամբողջ աշխարհի: Դա ավելի վատ է, քան Մյունխենյան գործարքը, որովհետեւ Եվրոպան ձեւ է անում, թե ինչ-որ դժգոհություն ունի Ռուսաստանից եւ պատժամիջոցներ է կիրառում: Տարբերակ կա՞ պայմանավորվելու եւ ինչ-որ ձեւով կիսելու Ուկրաինան, պայմանավորվեք, եւ այդ դեպքում, շատ հնարավոր է, մենք ընդհուպ կմոտենանք այն իրավիճակին, որը նախորդել էր Երկրորդ աշխարհամարտին: Երկրորդ տարբերակն է` ուժով դուրս մղել այնտեղից ռուսաստանյան զորքերը` դա նույնպես կբերի սարսափելի զոհերի: Դրա համար էլ ասվում է` ընտրություն պատերազմի եւ անպատվության միջեւ: Ջղային հայտարարություններ անելը ընդհանրապես ընտրություն չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
դուք ձեր վրա չափազանց մեծ պատասխանատվություն եք վերցնում, անպատասխանատու հայտարարություններ անելով Ուկրաինայում ռուսաստանյան զորքի մասին:
Ավելի օգտակար կլիներ խոսքին ՆԱՏՕ-ի ամերիկյան-եվրոպական ,զորքերի մասին ,որը վխտում են ամենուրեք, սկսած մեր հարևան Վարստանից մինչև ուր ասես ու մաս ու ավեր սփռելուց բացի այլ գործառույթ չի իրականացնում:
Այն ազգը, որն ունի սեփական ազգային կրոն՝ իր աստծու կողմից ընտրված ընտրյալ ազգ է, օրինակ իսկական հրեան, ի տարբերություն կրոնապես որբ ազգերի՝, որոնք իրենց ազգային կրոնը չունեն եւ օգտվում են ընդհանուր կրոններից, օրինակ ոչ իսկական հայը: Մարդ կա իր սեփական ընտանիքում իր սեփական մայրն ունի, մարդ էլ կա իր ընտանիքը մանկատունն է, իսկ մայրը՝ մանկատան տնօրենը:
Երբ երեխան ասում է՝ ես հարազատ ընտանիք ու մամա չեմ ուզում, ես դարերով ապրել եմ մանկատանը ու մանկատան տնօրենն ավելի լավն է, քան հարազատ մայրը, այդ երեխային պետք է սիրով ու համբերատարությամբ համոզել, որ հարազատ ընտանիքն ու հարազատ մայրը միայն կարող են նրան իսկական մարդ ազգ դառնալն ապահովել: Կարճ ասած, մենք՝ ստից հայերս իսկական հայ կդառնանք, երբ կվերագտնենք ու կպաշտպանենք ու կգերադասենք մեր ազգային հայոց կրոնը, մեր ընտրյալ հայոց կրոնի համար մենք ընտրյալ հայ ազգը կդառնանք:
՝Այն, որ Ռուսաստանը պատերազմ է վարում Դոնբասում եւ Լուգանսկում՝
Ազգային կրոն է նաեւ սլավոն երեւույթը, երբ կրոնապես որբ սլավոն ազգերը կվերագտնեն ու կպաշտպանեն ու կգերադասեն իրենց ազգային սլավոնական կրոնը, իրենք նույնպես՝ ինչպես հրեաները իրավունք կունենան ասելու, որ իրենք աստծու կողմից ընտրված ընտրյալ ազգ են եւ կկոչվեն իսկական սլավոն: Իսկ քանի դեռ դա չկա, մենք սլավոնների հետ միասին չենք կարող օգտվել ամենազոր աստծո սիրուց:
Պարզվում է, որ ԱՄՆ ինչ որ հարցում մեղավոր է, իսկ ինձ թվում էր, որ ՌԴ – ա ամեն ինչում մեղավոր:
Կյանքում ամենա վատ բանը (ինձ համար) խաբել, կամ լինել խաբված:
Երեկ Ռիգայում ՝ Ուկրաինացիները հասկացան որ իրենց խաբել են և ոչ ոք նրանց Եվրոպայում չի սպասում:
աւելի ցաւալին այն է թէ, եթէ մի քիչ բարեհաճէին լսել զիրենք տեւապէս զգուշացնող՝ բազմաթիւ եւ բազմատեսակ ձայներին, չէին խաբվելու…
եւ դեռ տակաւին սկիզբն է միայն, ողբալի «զարթնումին»…
Նկատի ունենալով որ այս հետաքրքրական վերլուծումը կատարվում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի յատկանշական տուեալների հետ բաղդատականի հիման վրայ, թերեւս օգտակար կը լինի աւելցնել թէ, սոյն Պատերազմին, Խորհրդային Միութեան շնորհիւ է որ Հիթլեր պարտուեցաւ, եւ հետեւաբար գոյացաւ այսօրուայ Եւրոպան:
Յաճախ ԱՄՆ-ի միջամտութեան կը վերագրուի դաշնակիցների յաղթանակը, սակայն եթէ մինչ այդ ԽՍՀՄ-ն չլինէր, չլինէին անոր բանակի ուժն ու սոսկալի զոհողութիւնները, ինչպէս նաեւ զայն բաղադրող ժողովուրդների արտակարգ տոկունութիւնն ու դիմադրողութիւնը, ամերիկեան այդ ուշացած միջամտութիւնը անզօր կը լինէր Եւրոպան փրկելու:
Ուկրաինայի նիւթը չափազանց բարդ է: Սակայն ամէն դէպքում եւ որեւէ լուրջ տեսանկիւնից ՝ Ռուսաստանի հանդէպ Արեւմուտքի վերաբերմունքը սխալ է, անարդար եւ խորապէս վիրաւորական:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.shoushisummercamp.org/
«Ահա թե ինչ հետեւանքների են բերում Սիրիայում «ժողովրդավարություն հաստատելու» փորձերը»…:
Սիրելի Արամ, կարծում եմ որ նման վերլուծություններ անելուց իհարկե լավ կլինի նայե վխոսել «շահի» մասին,թե ում շահից ելնելով էին «ամերիկեան:խեղճ հարկատուները» սկսել արաբական «գարունը» կամ Սիրայի ժողովրդավարության դեմ…: Եթե հայերիս «լոբբին» այդքան հզոր ներկայացված լիներ Ամերիկյան քաղաքական «կուլիսներում» գուցե ես ու Հայդուկը մեր առավոտյան սուրճը խմեինք Վանա լճի ափին կամ էլ հի Արաբկիրի լեռներում…
էհ, Գալուստ ջան, ինձ թվում է որ եթէ դու եւ ես միասին մի տեղ սուրճ խմելու սքանչելի առիթը ունենանք, ուր ել որ լինի այդ, մեզի համար լինելու է Վանայ Լիճի ափին, Սիփան սարի մօտ… (մինչ այդ, իմ հայրենաբաղձութիւնը շարունակելու եմ կանոնաւորապէս դարմանել՝ Մռավ լեռան դիմաց… որմէ անդին ել կան տակաւին բռնագրաւուած հողեր…)
Արամ ջան, չգիտեմ, էս կկարդաս, թե չէ, բայց չհասկացա։ Պալմիրան եթե ավերվի, ինչու՞ է դա ԱՄՆ-ի կամ հարևան պետության և ոչ էդ բարբարոսների, էդ պետության բանակի և, ի վերջո, միլիարդավոր հավատացյալների, ում կրոնի անունից անհամար վայրագություններ են կատարվում, անպատվությունը։ Մեծն ռուս ազգի 90% տոկոսի անպատվությունը չի՞ , որ իրենց անունից իրենց իսկ եղբայրներին են ռմբակոծում։ Չեմ ասում, թե ԱՄՆ-ը մեղք չունի։
Մեր ընտանիքում մի պատմություն էր հաճախ հիշատակվում (կարծեմ Միքայել Ամիրբեկյանի «Վերջին Հողակտորի Վրա» գրքում սա կա։ Ի դեպ գտեք՝ կարդացեք)։ Մեկի կովը գոմից գողանում են։ Ոստիկանը ասում ա «Այ մարդ, դարպասը ինչու՞ չէիր կողպել։ Գոմի դուռն էլ չէիր փակե՞լ։ Իսկի կովդ կապած չէ՞ր։ Բա կտանեն, բա ի՞նչ կանեն»։ Էդ մարդն էլ, թե «Բա էդ գողը հե՛չ մեղք չունի՞»։
Գալուստին։ Հրեանախանձությունը, հատկապես արտասահմանում, անիմաստ զբաղմունք է։
Շնորհակալ եմ ՍՀ, իրականում «արտասահմանում» ամեն ինչն է անիմաստ…: Լավ կլիներ որ կարողանայինք սովորել, ոչ թե միայն նախանձել…