Երեկ հրավիրված մասսայական սպորտին եւ առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցությունում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ներկայացրեց այս տարվա մարզական միջոցառումները եւ դրանց կանոնակարգերում կատարված փոփոխությունները:
Դրանց շարքում, թերեւս ամենակարեւորը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն է, որ այս տարի ընդլայնվելու եւ դառնալու է երեք մարզական-մասսայական միջոցառում՝ ընդգրկելով նաեւ «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» միջոցառումները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2015