Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատի նախագահն Արագածոտնի մարզպետի հետ եկել էր հանդիպելու Ֆելիքս Ցոլակյանին

Մայիս 21,2015 21:45

Այսօր Արագածոտնի մարզպետի ու այս մարզի մի քանի քաղաքապետերի ուղեկցությամբ Գյումրի էր ժամանել Իշխան Զաքարյանը: Սակայն այս անգամ նրա այցը ոչ թե կապված էր Վերահսկիչ պալատի գործունության, այլ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի անցկացման հետ: Ինչպես հայտնի է՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հենց Իշխան Զաքարյանն է:

IMG_7566 IMG_7569

Նա ի սկզբանե լրագրողներին նախազգուշացրեց, որ այսօր պատասխանելու է միայն համահայկական խաղերին վերաբերող հարցերին: «Օգոստոսի 2-ից մինչեւ 13-ը համահայկական ամառային 6-րդ խաղերն են լինելու, կառավարական կազմկոմիտեն արդեն կա, որոշումներն արդեն կան, համապատասխան հանձնարարականներն արդեն կան: Եւ այսօր մենք Շիրակի մարզպետարանում հավաքվել ենք ե՛ւ Շիրակի ե՛ւ Արագածոտնի մարզպետներն ու քաղաքապետերը, որպեսզի քննարկենք կազմակերպչական հարցեր, առավել եւս, որ առաջին անգամ համահայկական խաղի ծրագրում մենք ընդգրկել ենք ֆուտզալ եւ ֆուտբոլ մարզաձեւերը Գյումրիում անցկացնելու խնդիրը:

Սա նորություն է, եւ ոչ միայն Գյումրիում, այլ Վանաձորում, նաեւ Ստեփանակերտում, այս քաղաքականությունը պետք է շարունակենք, որովհետեւ շատ ճիշտ է, որ համահայկական օլիմպիական խաղերը միայն Երեւանում չեն լինում, նաեւ մարզային քաղաքներում: Այս առումով մենք պետք է քննարկենք հարցեր՝ կապված ե՛ւ մարզակառույցների վիճակի հետ, ե՛ւ հյուրանոցային պայմանների վիճակի հետ, ընդհանրապես մնացած մյուս խնդիրների հետ:

Գյումրիում երկու մարզաձեւերի համար լիարժեք պայմանները կան, եթե որոշ խնդիրներ լինեն, որոնք կարիք կունենան ինչ-որ լուծումների կամ փոքրիկ աշխատանքներ վերանորոգման, դեռեւս ժամանակ շատ ունենք, կարող ենք հանգիստ դրանք ավարտել, հասցնել իրենց տրամաբանական ավարտին», ասաց Իշխան Զաքարյանը:

Նա նաեւ ասաց, որ այս անգամ ռեկորդային է մասնակիցների թիվը. եթե 5-րդ խաղերին մասնակցեցին 3280 մարզիկներ տարբեր պետությունների շուրջ 123 քաղաքներից, այս պահի դրությամբ հայտ են ներկայացրել մոտ 4500 մարզիկներ, չնայած որ հայտերի ընդունման ժամկետը կլրանա հունիսի կեսերին: Խաղերի բացման արարողությունը, Իշխան Զաքարյանի տեղեկացմամբ, լինելու է անվճար, ցանկացած քաղաքացի կարող է գնալ ու տեսնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031