Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երթեր կսկսվեն ամբողջ հանրապետությունում

Մայիս 21,2015 21:30

Մաշտոցի պուրակում այսօր մի խումբ քաղաքացիներ քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը ու իրենց առաջարկները ներկայացրել թանկացումը կանխելու վերաբերյալ:

Օրինակ` թանկացման դեմ պայքարի ձեւերից մեկն այսօր քննարկվում էր մայիսի 25-ին մի քանի ժամով հոսանքի անջատումները, այսինքն` քաղաքացիներին առաջարկվելու է այդ օրը  բոյկոտել հոսանքն ու չօգտագործել՝ երեկոյան 21:00-23:00-ը:

IMG_4882[1] IMG_4875[1]

Մայիսի 27-ին էլ երթեր են նախատեսված ամբողջ հանրապետությունում:

Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը Aravot.am-ին ասաց, որ բացարձակ հիմնավորված չեն թանկացման պատճառաբանությունները. «Դեռ չկա որեւէ հաշվարկ ու փորձագիտական մոտեցում կարելի է  ասել, որ որեւէ բան հիմնավորված չէ: Հայաստանում էներգետիկայի քաղաքականություն, ռազմավարություն գոյություն չունի ու ամեն անգամ ժողովրդին կանգնեցնելու է այսպիսի խնդրի առջեւ: Չկա նաեւ սակագների սահմանման քաղաքականություն, ցանկացած սպառող ինքը պետք է իմանա թե ապագայում սակագների չափերում ինչպիսի փոփոխություններ պետք է լինեն»:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնական հիմնավորմանը՝ ՀԷՑ-ի գոյացած պարտքերին, փորձագետն ասաց. «ՀԷՑ-ն աշխատում է շատ անարդյունավետ: Եթե ՀԷՑ-ի ղեկավարությունը ստացել է 30.-50.000 դոլար ամսական աշխատավարձ, որի արդյունքում կուտակվել է 250 միլիոն դոլար պարտք,  դա չի նշանակում, որ Հայաստանի սպառողը դրա համար պետք է  վճարի: Սա նշանակում է, որ քաղաքականությունը չկա, նշանակում է՝ մեր պետության վերահսկողությունը չկա»:

Նրա խոսքով թանկացման խնդիրը քաղաքական է. «Մենք ընկել ենք ուրիշ երկրի քաղաքականության ազդեցության մեջ: Մեր գաղութի օրենքներով շարժվող պետություն ունենք եւ քաղաքականությունն այդպես է վարվում, երբ ՀԷՑ-ի ղեկավարությունը՝ Ռուսաստանը, մեզ պարտադրում է  վճարել, ինձ էսքան փող է պետք, տվեք»:

Մասնակիցները քննարկման ժամանակ այսօր առաջարկեցին բուռն պայքար՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարի նման լայնամասշտաբ պայքար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031