Այսօր մեկօրյա ոչ պաշտոնական այցով Երեւան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Եվրոպայի ֆուտբոլային ղեկավարը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղից ուղեւորվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիա: Այնտեղ նրան սպասում էին լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Aravot.am-ը, շնորհավորելով Պլատինիին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հետաքրքրվեց, թե ոչ պաշտոնական այցի նպատակը ո՞րն է: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ ՈՒԵՖԱ-ի նախագահն ասաց. «Որոշեցի Երեւան ուղեւորվել Բուլղարիա մեկնելուց առաջ, որտեղ վաղը կայանալու է մինչեւ 17 տարեկանների եզրափակիչը: Քանի որ վաղուց չէի տեսել իմ վաղեմի ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որոշեցի այցելել նրան: Մենք որեւէ կոնկրետ ծրագիր չունենք, որովհետեւ ՈՒԵՖԱ-ում շատ հաճախ ենք տեսնվում ֆեդերացիայի աշխատակիցների հետ: Այնպես որ, սա ընկերոջն այց է Հայաստան»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ