Aravot.am-ի տեղեկություններով Արտակ Բուդաղյանին գիշերը Եղեգնաձորի զորամասից են կանչել հարցաքննության՝ երեկ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենային ուղղված կրակոցների դեպքով: Արտակ Բուդաղյանը հարցաքննությունից հետո կրկին զորամաս է մեկնել, իսկ հարցաքննության լուրից ընտանիքի անդամները զարմացած են:
«Ամոթ էլ է, որ դրանք մեր վրա են կասկածում, մենք մեր ձեռքերը չենք կեղտոտի նման ձեւով… տարել են հարցաքննության, ամբողջ գիշերը զբաղեցրել, բայց բոլոր փաստերով պարզվել է, որ ինքը դեպքի ժամանակ եղել է իր աշխատանքի մեջ: Եթե մենք անեինք, հենա սկզբից կանեինք էլի նման բան, էլ ինչու էինք թողնում էսքան ձգձգվի, էդքան պահեն, պաշտպանեն»,- Aravot.am-ին ասաց Արտակ Բուդաղյանի ազգականը:
Ինչ վերաբերում է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանին հարցաքննության կանչելուն, Բուդաղյանի ազգականը ասաց՝ նա խելոք, խելացի տղա է ու մահափորձ անելու ընդունակ չէ. «Ինչ անենք, որ արտահայտություն է արել, քիչ են արել, մենք էլ ենք արել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ