Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար կպայքարի նաեւ Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր, ՀՅԴ նախկին անդամ Ոստանիկ Մարուխյանը: Նա այսօր՝ մայիսի 21-ին ներկայացրել է իր փաստաթղթերը՝ մրցույթին մասնակցելու համար, որը կկայանա հունիսի 20-ին:
Այս պահին Պոլիտեխնիկի ռեկտորի երկու թեկնածու կա՝ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը եւ Ոստանիկ Մարուխյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Պոլիտեխնիկի կայքից