Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանի կոշտ հայտարարությունը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Դատի կտամ ցանկացած Սուրիկ Խաչատրյանի»

Մայիս 21,2015 17:39

ԱԺ-ում շարունակվում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ դատախազության 2014-ի գործունեության հաշվետվության քննարկումը: Եվ քննարկման ժամանակ Գեւորգ Կոստանյանը կոշտ հայտարարություն արեց՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը խնդրեց, որ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, որպեսզի հասարակական ընկալման առումով խնդիրներ չառաջանան, Կոստանյանը հստակ հայտարարի, որ այդ անձը կպատժվի, եթե այդ հանցագործությունը կատարել է:

Գեւորգ Կոստանյանը կոշտ տոնով հայտարարեց, որ իր համար անձը նշանակություն չունի. «Ապացուցվեց անձի մեղավորությունը, անձի մասնակցությունն այդ հանցագործությանը՝ դատի կտամ ցանկացածին: Ապացուցվեց, որ անմեղ է՝ ինչ հասարակական ընկալում, ինչ պահանջ, ինչ կարծիք ուզում է լինի՝ երբեք դատի չեմ տա: Բայց եթե ապացուցվեց, ցանկացածի քրեական պատասխանատվության կենթարկեմ: Կոնկրետ այս դեպքում էլ ապացուցվեց՝ ես եմ մեղադրանքը պաշտպանելու»:

Ինչ վերաբերում է հասարակական ընկալմանը, Գեւորգ Կոստանյանն ասաց. «Ես պիտի կարողանամ հասարակությանը ցույց տալ, որ հարգելիս, հասկացանք ես գլխավոր դատախազն եմ, բայց ես էլ եմ մարդ: Ես ցանկացած հանցագործություն հասկանում եմ, չէ՞ որ վաղը այդ հանցագործությունը իմ հարազատի նկատմամբ կարա լինի, իմ անձի նկատմամբ կարա լինի եւ ես չեմ հանդուրժի: Ապացույցները ձեռք բերվեց՝ դատի կտամ ցանկացածի՝ Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի: Հանգիստ եղեք, ես այդ խնդիրը չունեմ»:

Լեւոն Մարտիրոսյանը ողջունեց դատախազի հայտարարությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031