Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի 35-ամյա կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ այս մրցաշրջանի վերջում կլքի ակումբը: Այս մասին տեղեկանում ենք «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից:
Այսօր հրավիրված հատուկ ասուլիսի ընթացքում ֆուտբոլիստը նշել է, որ իր կարիերան շարունակելու է քաթարական «Ալ Սադում»: Չավին ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Նա այնտեղ նաեւ որպես մարզիչ եւ սպորտային տնօրեն կաշխատի:
Չավիի խոսքերով՝ «Բարսելոնան» լքելու որոշումը դժվարությամբ է կայացրել:
Կատալոնական ակումբի կազմում Չավին խաղացել է 25 տարի եւ մասնակցել է 750 խաղի: Նա ակումբում ամենաշատ խաղերն անցկացրած ֆուտբոլիստն է:
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» կազմում նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ Սուպերգավաթը: Բացի այդ նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ ՈւԵՖԱ-ի գավաթն է նվաճել, 2 անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ