Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը

Մայիս 21,2015 16:41

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին Վերջին Զանգի կապակցությամբ: Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է. «Տեղեկացա, որ այս դպրոցում սովորողների մեջ տաղանդավոր աշակերտները շատ են և ցանկացա գալ, ծանոթանալ ձեզ հետ, ներկա լինել միջոցառմանը՝ հուսալով, որ մենք այսուհետ նաև ընկերություն կանենք»:

Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, ուսուցիչներին՝ դաստիարակության, տված գիտելիքների համար և կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ խորհուրդ տվել լինել համառ, նպատակասլաց, երբեք չհիասթափվել, մշտապես հետևել առողջությանը և իրենցից ընդհանուրին նվիրել լուսավոր մի մասնիկ:

Վերջին Զանգի միջոցառումից հետո Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատության գորգագործության, վարսահարդարության, կարուձևի, խոհարարության, կոշկակարության և մատնահարդարության դասասենյակներում, ծանոթացել աշակերտների ձեռագործ աշխատանքներին:

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը միակն է Հայաստանի Հանրապետությունում և իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն՝ եռաստիճան համակարգով: Կրթահամալիրի 12-րդ դասարանն ավարտած աշակերտները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտական որակավորման վկայական:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031