Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի դեմ 105 վճիռ է կայացվել, ՀՀ-ի դեմ՝ 55. Կոստանյանը Մարգարիտ Եսայանին սփոփում է

Մայիս 21,2015 16:51

Այսօր ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարց ուղղեց՝ կապված դատավորների սխալ որոշումների հետ, որոնց պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարան են մարդիկ դիմում, շահում են դատը եւ բյուջեի միջոցների հաշվին հսկայական փոխհատուցում է տրվում. «ՄԻԵԴ-ին ուղղված բոլոր դիմումները վերջին շրջանում բոլորը բավարարվում է: Արդյո՞ք հնարավոր չէ, որ դատավորները եւ նույն դատարանները այնպիսի որոշում կայացնեն, եթե իսկապես կոռուպցիան փորձում ենք արմատախիլ անեն, այնպիսի որոշում կայացնեն, որ գործը չհասնի եվրոպական դատարան: Սա շռայլություն է մեզ համար: Կարծում եմ, որ մեր դատավորները պետք է ավելի բարեխիղճ լինեն»:

Գեւորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ՄԵԴ-ի դիմումները մտահոգիչ չեն: Դիմումների քանակը մտահոգիչ չէ. բավարարված վճիռների քանակը նվազել է: 1800 դիմումներից 1200-ը ի սկզբանե անընդունելի են ճանաչվել եվրոպական դատարանի կողմից. «Մինչեւ այսօր մենք դրական իրավիճակի մեջ ենք՝ այլ երկրների համեմատ: 2002-ի ապրիլի 26-ից 55 վճիռ ենք ունեցել ՀՀ-ի վերաբերյալ: Համեմատել եմ Ադրբեջանի հետ, որտեղ 105 էր՝ կրկնակի գերազանցում էին: Մոլդովայում 2 անգամ ավելի շատ է ընդդեմ պետության վճիռների քանակը: Նույնն էլ փոխհատուցման չափին է վերաբերվում»:

ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ մեջբերեց Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը՝ դատախազության մասով, ըստ որի, դատախազությունը վեր չի հանել խոշտանգման դեպքերը կալանավայրերում, ոչ հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրգործերի հետ կապված քննությունը անհիմն ձգձգելու դեպքեր են եղել եւ այլն:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց՝ «Մեր համակարգում առկա խնդիրները ինքներս էլ ենք վեր հանում: ՄԻՊ-ի զեկույցը շատ կարեւոր նշանակություն ունի: Զեկույցում տեղ գտած յուրաքանչյուր հարցի հետ կապված ներկայացրել ենք բավարար տեղեկատվություն: Չեմ կարծում, որ օմբուդսմենի զեկույցում տեղ գտած ամեն ինչի մասին պետք է խոսենք՝ որպես բացարձակ ճշմարտություն»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հետաքրքրվեց Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից. «Անցել է 2 տարի, ի՞նչ ընթացք է հիմա: Նախկինում դուք լավատես էիք, որ բոլոր շանսերը կան հանցագործությունը բացահայտելու: Այսօր ունե՞ք այդ լավատեսությունը»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ օպերատիվ-հետախուզական խումբը մինչեւ այսօր շարունակում է աշխատել. «Եթե համարեինք, որ ամեն ինչ արել ենք գործը բացահայտելու համար եւ գործը չի բացահայտվել, ստիպված պետք է կասեցնեինք վարույթը: Բայց գործը դեռեւս քննվում է: Ելքը երաշխավորել ցավոք չեմ կարող, բայց վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Պլատոն says:

    Հնարավոր չէ մարդուն փարատել: Հայերեն չէ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031