Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց 19-ամյա ամբաստանյալ, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Արշակ Մարտիրոսյանի դատավճիռը:
Նա դատապարտվեց երկու ամիս ժամկետով կալանքի, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանական չի կիրառվի:
Դատարանը սահմանեց մեկ տարի ժամկետով փորձաշրջան:
Դատաքննությունն անցավ արագացված ընթացակարգով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեղադրողը հրապարակել էր մեղադրանքը, համաձայն որի, կուրսանտը մեղադրվել էր, քանի որ Հայկազ Բարսեղյանի սպանության նախորդ օրը՝ այս տարվա հունվարի 28-ին, Սպանդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ԶՈՒ կազմավորմանը նվիրված միջոցառման ժամանակ ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին , ավտոբուսում վիճել էր կուրսանտ Հ.Բարսեղյանի հետ, հայհոյել, ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Պաշտպան Հայկ Իսրայելյանը միջնորդել էր պատիժը պայմանականորեն չկիրառել, քանի որ նա զղջացել էր կատարվածի համար, նախկինում էլ արատավորված չի եղել: