Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայքրոսոֆթը» գալիս է Հայաստան

Մայիս 21,2015 16:08

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը: Որոշման հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: Խմբի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ներառում է հետևյալ բաղադրիչները՝ Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում:

Ակնկալվում է, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրվելիք փաստաթղթերին հավանություն տալու որոշման ընդունումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ: Խնդրո առարկայի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում ճշտվել է ՀՀ կառավարության կարիքների համար համակարգչային արտոնագրված ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու դիմաց առաջիկա երեք տարվա հատկացումների չափը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031