Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը (Տեսանյութ) 

Մայիս 21,2015 15:45

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի թունավորված 12 երեխաների վիճակը բավարար է: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Aravot.am-ի հարցին՝ ի վերջո ի՞նչն է եղել թունավորման պատճառը՝ աշխատակցի կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտո՞ւմը, ոչ մաքուր սպասքը, Մուրադյանն ասաց, որ լաբորատոր քննությունների պատասխանը կլինի վաղը, եւ երբ բացահայտվի թունավորման հարուցիչը, նաեւ պարզ կլինի, թե ինչ ճանապարհով է այն փոխանցվել:

Նախարար Մուրադյանի տեղեկացմամբ՝ այսօր կառավարությունը որոշեց վերացնել մինչեւ 70 միլիոն շրջանառություն ունեցող որոշ օբյեկտների նկատմամբ ստուգման արգելքը. Խոսքը դպրոցների եւ մանկապարտեզների մասին է: Նախարարի վստահեցմամբ՝ նախատեսվում է դպրոցական եւ նախադպրոցական կազմակերպություններում բարելավել խոհանոցային պայմանները, ինչի համար դեռ ուսումնասիրություն պիտի լինի, որպեսզի պարզեն, թե որքան գումար է հարկավոր այդ բարեփոխումների համար:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031