Լեռնային Ղարաբաղը կարող է դե յուրե անկախ դառնալ: Դեռեւս չճանաչված Հանրապետության ապագայի վերաբերյալ բանաձեւը պետք է ուսումնասիրվի Միացյալ ազգերի կազմակերպությունում: Եթե ԼՂ-ն անկախ ճանաչվի, դա վերջակետ կդնի Կովկասի վաղեմի հակամարտությանը: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Lifenews» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ բանաձեւի մասին տեղեկատվությունը Twitter-ի իր էջում տեղադրել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը: «Եթե ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ՄԱԿ-ում պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Չինաստանի բանաձեւը, ԼՂ-ն անկախ կլինի: Եթե ՄԱԿ-ի քաղաքական խորհուրդը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա վերջինս որպես անկախ երկիր կարող է միանալ ՄԱԿ-ին»:
Մանրամասները՝ «Lifenews»-ի պատրաստած ռեպորտաժում
https://www.youtube.com/watch?v=YE2d7CdeoIo
Կարդացեք նաև
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ավելի ուշ իր «Banman» բլոգում գրել է. «Սկսենք նրանից, որ Չինաստանը երբեք չի խրախուսել անջատողականությունը, քանի որ ունի Թայվանի խնդիրը։ Եվ ընդհանրապես Հայաստանի պատճառում անիմաստ սկանդալների մեջ մտնելու իմաստ չունի։ Արդեն սա պետք է հուշի, որ տեսանյութի հետ մի բան այն չէ։
Տվյալ տեսանյութը արդեն չկա Lifenews.ru-ի ալիքում, ոչ էլ կայքում։ Չնայած տակի վազող լուրերից կարելի է տեսնել, որ սա երեկվա նյութ է։ Ամենայն հավանականությամբ, շատ արագ հասկացել են, որ բլթցրել են ու ջնջել են այնպես, որ քեշերն էլ չեն հասցրել հավաքվել։
Նյութում հղում է արվում իբր Չինաստանի վարչապետի Թվիթերի պրոֆիլի վրա։ Բայց՝ Չինաստանում Թվիթերը արդեն մի քանի տարի է ինչ արգելափակված է։ Այնպես որ սա հասարակ ֆեյք է»:
Հավելենք նաեւ, որ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը կեղծ է անվանել տեղեկությունները, թե չինական կողմը մտադիր է դիմել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով։ «Դա կեղծ տեղեկատվություն է, այն չի համապատասխանում իրականությանը»,- NEWS.am-ին հայտնել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական Լո Շիսյունը։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
պարոն Սամվել Մարտիրոսեանի հիմնաւորումը սխալ է. ամէն մի երկիր իր շահերից մեկնելով է դիրքորոշւում այսինքն Չինաստանը կարող է ճանաչել Արցախի անկախութիւնը բայց դեմ լինել Թայվանի անկախութեանը եւ այսպես….իսկ պայմանները եւ …..տարբեր են օրինակ Հայաստանը ճանաչում է Ղրիմի անկախությունը որի հետեւանքով սպասվում է ճանաչել նաեւ Արցախի անկախությունը բայց այդպէս չի լինում.