Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Ոստիկանների մոտ իրավունքի էության գիտակցումը, կարելի է ասել, բացակայում է

Մայիս 21,2015 15:06

«Տուժողի համար դատաքննությունն այս ոլորտում ավարտվում է նախաքննությամբ: Դատարանում ըստ էության նա ոչինչ չի կարողանում փոխել»,- մայիսի 21-ին Բաց հասարակության հիմնադրամների կազմակերպած հանրային քննարկման ընթացքում ասաց «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Զեյնալյանը:

Հանրային քննարկման թեման էր «Խոշտանգումների արդյունավետ քննությունը Հայաստանում. Արդիական խնդիրները եւ միջազգային փորձը»:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք առաջարկում են փոփոխություն մտցնել նոր քրեական դատավարության օրենսգրքում` դրույթներ նախապատրաստել, որպեսզի դատաքննության փուլում հնարավոր լինի փոփոխության ենթարկել փորձագիտական եզրակացությունը. «Ասենք՝ փորձաքննություն է իրականացվել այն փաստական տվյալների հաշվառմամբ, որոնք եղել են փորձաքննություն նշանակելու պահին: Նույնիսկ, երբ նախաքննությունն ավարտվել է, տվյալներն ամբողջական չեն եւ հնարավոր է՝ դրանց վրա ինչ-որ բան ավելանա, ինչ-որ փոփոխություն տեղի ունենա դատաքննության փուլում՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա, եւ այդ փորձաքննության եզրակացությունը որեւէ փոփոխության չի ենթարկվում դատաքննության փուլում, որպեսզի դրանից համապատասխան հետեւություններ արվեն: Այս հնարավորությունը մեր օրենսդրության մեջ բացակայում է: Փորձագետը, երբ դատաքննության փուլում վկայություն է տալիս, բացատրում է տրված եզրակացությունը, նրա տված մասնագիտական կարծիքը որեւէ ձեւով չի ազդում այդ եզրակացության վրա եւ հնարավոր չի լինում ոչինչ փոխել»:

Անդրադառնալով կրթությանը՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ ոստիկանության ակադեմիայում կրթության մեջ շատ քիչ տեղ է հատկացված այդ իրավահարաբերություններին. «Տարբեր վարույթներում առնչվում ենք ոստիկանության հետ, եւ նրանց մոտ իրավունքի էության գիտակցումը, կարելի է ասել, բացակայում է: Այսպիսի կրթական ծրագրեր պետք է ներմուծել առաջին հերթին ոստիկանության ակադեմիայում, եւ նաեւ պետք է ոստիկանության շրջանում վերապատրաստում իրականացվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031