Աջարիայի Չակվի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայանալու է 3-րդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներին, հատկապես նրանց, ովքեր հաջող են մեկնարկել եւ երկու տուրերում 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել, այսօր լուրջ մրցակիցներ են բաժին ընկել: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը (նկարում) սեւերով խաղալու է աշխարհի թիմային չեմպիոն Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ, Լիլիթ Գալոյանի մրցակիցը լեհ Մոնիկա Սոչկոն է, Մարիա Գեւորգյանը նույնպես խաղալու է Վրաստանի հավաքականի անդամ Բելա Խոտենաշվիլու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ChessPro.ru-ի