Մոնտեվիդեոյում ընթացող շախմատի Ամերիկա մայրցամաքի 10-րդ առաջնությունը մոտենում է ավարտին:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը յոթերորդ տուրում միավորը բաժանեց իր հայրենակից Ռաֆայել Դի Բերարդինյոյի հետ եւ 5,0 միավորով մրցաշարային աղյուսակում եւս մեկ աստիճան վեր բարձրացավ (14-րդ հորիզոնական): Մխիթարյանի եւ երկու առաջատարների միջեւ մեկ միավորի տարբերությունը դեռ պահպանվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fuajedrez.org-ի