Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանին (լուսանկարում) երեկ հրավիրել են ոստիկանություն՝ Սյունիքի մարզպետի նկատմամբ մահափորձի կասկածանքով:
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ոստիկանություն կանչելու որոշումը կապվա՞ծ էր մարզպետի հասցեին ուղղված սպառնալիքի հետ, ռեկտորն ասաց, որ Տիգրան Կարապետյանը չի սպառնացել մարզպետին, սպառնալիք է ներկայացրել մարզպետի խորհրդականը. «Հիմա Տիգրան Կարապետյանը դատի է տալու այդ խորհրդականին՝ Վոլոդյա Հովհաննիսյանին, մարդուն վիրավորելու ու սխալ արտահայտություններ թույլ տալու համար»:
Պարոն Սաֆարյանն ասաց՝ ում կասկածում են, ոստիկանություն են տանում:
Մեր հարցին, բացի Տիգրան Կարապետյանից է՞լ ում են տարել, ասաց՝ տեղեկություններ չունի. «Տիգրան Կարապետյանը դեպքի ժամանակահատվածում աշխատանքի է եղել, եւ գործարանի 100 աշխատակիցն էլ ու նաեւ տեսախցիկներն էլ կարող են հաստատել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բացառված չի,որ այս`Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ,,ընդունի,,,որ այդ ,,մահափորձի,,հեղինակն ինքն է` ,,,մենակ թե պոչկեքիս չխփեք,, սկզբունքով: