Եվրամիության առաջնորդներն այսօր լարված գագաթնաժողով են սկսել հետխորհրդային երկրների հետ, որոնք Ռուսաստանի հետ կմնան շարունակվող առճակատման ստվերում: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ուկրաինայի հակամարտության շուրջ անհամաձայնությունը եւ ԵՄ-ի ցանկությունը 6 պետություններին ներառելու իր «Արեւելյան գործընկերության» ծրագրում, հանգեցրել են համատեղ կոմյունիկեի մշակմանը:
«Սրանք հեշտ բանակցություններ չեն»,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը Բրյուսելում նախագծի տեքստի վերաբերյալ քննարկումից հետո, որը կվերանայվի Լատվիայում ԵՄ-ի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարների կողմից:
«Գագաթնաժողովի հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես երկրների ղեկավարները կհամաձայնեցնեն պայմանագրի վերաբերյալ իրենց համեստ, հիմնականում տեխնիկական ոլորտները»,- հավելել է պաշտոնյան:
Կարդացեք նաև
Հայաստանը եւ Բելառուսը հրաժարվել են ստորագրել մի հայտարարություն, որը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը որակում է անօրինական եւ ԵՄ դիվանագետները ասել են, որ մի փոխզիջումային տեքստ կներկայացվի նրանց:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ