Մայիսի 15-18 Բուդապեշտում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են հայ խորհրդարանականները: Պատվիրակության կազմում եղել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը առավելապես կարեւորեց վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու քաղաքական հարցերի հանձնաժողովներում քննարկումները: Քաղաքական հանձնաժողովում քննարկումների ժամանակ խոսք է գնացել նաեւ ԼՂՀ խնդրի մասին: Մասնավորաբար, հարցը ներկայացվել է կոնֆլիկտի հանգուցալուծումը ՌԴ-ի դերակատարման տեսանկյունից:
Հարցը ներկայացվել է ՌԴ- ՆԱՏՕ համագործակցության նախագծի քննարկումների ժամանակ: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ զեկույցում արտացոլված է այնպես, որ ՌԴ-ն է հրահրել կոնֆլիկտը ԼՂՀ-ում եւ հանդիսանում է դրա կարգավորման խոչընդոտը: Հայ պատվիրակներն ասել են, որ դա ապատեղեկատվություն է եւ եթե նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկրի մասին, պետք է զեկույցում արտացոլված լինի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների դերը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Զեկույցի ամրագրումներին հայ պատվիրակների անհամաձայնությանն ի պատասխան, նշվել է, որ նպատակը ԼՂՀ հարցի կարգավորմանը չի վերաբերվում, այլ բացառապես ՌԴ դերին:
Թեւան Պողոսյանը նկատեց, որ տվյալ պարագայում հայ պատվիրակների խնդիրը որեւէ մեկին պաշտպանելը չէր, այլ Հայաստանի շահը պաշտպանելը, իսկ դա ենթադրում է, որ թույլ չտալ փաստերի խեղաթյուրում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ