Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը Սուրիկ Խաչատրյանի գործով ոչ մի վարկած չի բացառում

Մայիս 21,2015 12:39

«Ես երեկ ուշ երեկոյան տեսա ավտոմեքենայի լուսանկարները, այնտեղ հենց վարորդի դիմապակու վրա կրակոցների հետքեր էին, ես շատ զարմացա եւ ուրախացա, որ ոչ մեկ չի տուժել»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղղությամբ կատարված կրակոցներին՝ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ ոչ մի վարկած չի բացառում, նամանավանդ, այն դեպքում, երբ խոսքը Սյունիքի մարզպետի մասին է. «Գիտեմ, որ մի քանի տարբեր վարկածներ կան եւ այդ վարկածներից յուրաքանչյուրն իր տեղն ունի: Հատկապես՝ հաշվի առնելով մեր ոստիկանության եւ դատախազության եւ քննչական մարմինների գործունեությունը այն պահից սկսած, երբ խոսքը այդ անձնավորության մասին է, յուրահատուկ են սկսում աշխատել»:

Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է կատարվածն ազդի Բուդաղյանների գործի վրա, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ոչ մի ձեւով իրար հետ չեմ կապում: Մենք չենք սպասում, որ մի ուրիշ գործ լինի, որով ինչ-որ մի բան պարզվի եւ մեր գործը թեթեւանա: Մենք պատրաստ ենք ծանր եւ երկարատեւ պայքարի, բայց նաեւ համոզված ենք, որ վաղ թե ուշ հաղթելու ենք»:

Նա հավելեց, որ այն անձինք, որոնք բոլոր օրենքներն արհամարհելով աջակցել են, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, քրեական պատասխանատվությունից խուսափի, իրենք են պատասխանատու լինելու նրա հետագա բոլոր գործողությունների համար:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031