Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը՝ բարոյականության չափանիշների մասին. «Բարոյական է այն ամենը, ինչը բխում է օրենքից»

Մայիս 21,2015 12:34

«Բանակում զոհվածների ծնողները դժգոհ են ձեր երեկվա ելույթից»,- այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ դատախազության 2014-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ փոխանցեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ «Դուք կարծես արդարացնում էիք ոստիկանների՝ ուժ կիրառելը: Իհարկե, դուք կարող եք խոսել «Ոստիկանության մասին» օրենքով: Բայց կա ուրիշ 2 բան, որ հնարավոր չի հիմնավորել: Մեկը ցույցերի եւ հավաքների ազատության մասին օրենքն է, մյուսը՝ հարցի բարոյական կողմը: Ոչ մի օրենք չի կարող չծառայել բարոյականությանն ու տրամաբանությանը: Եվ արդարացնել միայն ոստիկանների բռի գործողությունները «Ոստիկանության մասին» օրենքով՝ առնվազն ճիշտ չէ»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Կարծում, եմ, դուք եւ բոլորը հնարավորություն ունեցել են եւ իմ՝ տարբեր պաշտոններում պաշտոնավարման ընթացքում տեսել են, որ ես իմ լիազորությունները չեմ իրականացնում դժգոհության կամ գոհունակության արժանանալու համար: Անկախ նրանից՝ այդ դիրքորոշումը որեւէ մեկին դուր է գալիս, դուր չի գալիս, գոհ են, թե դժգոհ են, այդ դիրքորոշումն իրավական է, բխում է օրենքից: Եվ ես պատրաստ եմ հիմա էլ քննարկելու, թե իրավունքի տեսակետից իմ ներկայացրած դիրքորոշման որ հատվածն է, որ չի բխում օրենքից եւ Սահմանադրությունից եւ իրավունքից՝ անկախ նրանից՝ դա դժգոհության առարկա է դառնում, թե ոչ: Ես չեմ կարող դիրքորոշում հայտնել՝ դրական կամ բացասական, հասարակության որոշ խմբի դիրքորոշումը նկատի ունենալով՝ դա անընդունելի է: Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, բարոյականությունն էլ սուբյեկտիվ գնահատման չափանիշ է: Բարոյական է այն ամենը, ինչը բխում է օրենքից, Սահմանադրությունից եւ իրավունքից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031