Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եվրասիական չափանիշները խոչընդոտելու են ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Մայիս 21,2015 12:40

«168 ժամ»-ի զրուցակիցն է «Վալդայ» աշխարհաքաղաքական քննարկումների ակումբի անդամ, գերմանացի միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը

– Նման ընտրության առջև ԵՄ-ն կանգնեցրել էր նաև Հայաստանին։ Ձեր համոզմամբ՝ այս տարածաշրջանում առկա խնդիրներն այլևս հասկանալի՞ են Եվրոպական միության համար, փաստորեն, ԵՄ-ն կարծես նո՞ր է ընկալում ռուսական գործոնի հզորությունն այս տարածաշրջանում։

– Այո, ներկայումս այդ սխալները փորձում են ուղղել, այնպես անել, որ Ռուսաստանն այդ ծրագիրը սպառնալիք չընկալի։ Խնդիրն այն է, որ քանի դեռ պատժամիջոցները գործում են, քանի դեռ Ռուսաստանի և Արևմուտքի միջև կան լուրջ հակամարտություններ, քանի դեռ Ուկրաինայի Արևելքում ճգնաժամը չի կարգավորվել, ԵՄ-ում արգելակում են։ Ազդեցիկ ուժերը, ինչպիսին Գերմանիան է, առաջարկում են սկսել համագործակցություն Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն դա շատ հեռավոր նպատակ է այս պահին։ Իմ համոզմամբ՝ ԵՄ-ն դեռ կշարունակի արգելակել։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի այն հատվածին, որ ԵՄ-ն չի շտապում Վրաստանին և Ուկրաինային տրամադրել ազատ վիզային ռեժիմ, կասեմ հետևյալը, որ այս երկրները դեռ չեն կատարել իրենց տեխնիկական պարտավորությունները։ Եվրոպացիներն իրենց տարածք մուտքի իրավունք չեն տալիս այն երկրների բնակիչներին, որոնք չունեն կենսաչափական անձնագրեր, քանի որ դրանք չեն ենթարկվում կեղծման, հատուկ չափորոշիչներով են պատրաստվում և դժվար են կեղծվում, բայց Ուկրաինան չի կարողացել իր բոլոր քաղաքացիներին տրամադրել նման անձնագրեր, ուստի միակ հնարավորությունը՝ ինչ-որ կերպ ապօրինությունների հոսքը սահմանափակելու, վիզային ռեժիմի չտրամադրումն է։

Վրաստանին ևս սա վերաբերում է։ Ուկրաինայի դեպքում կա նաև սահմանների հարցը։ ԵՄ-ն տալիս է ազատ վիզային ռեժիմ այն երկրներին, որոնք կարող են հետ ուղարկվող ապօրինի միգրանտներին ընդունել, դա նշանակում է, որ Ուկրաինան և Վրաստանը պետք է ապահովեն, որ այլ երկրներից իրենց երկիր ևս ապօրինի միգրանտներ չներթափանցեն, և այս հարցում ակնհայտ է, որ կան անավարտ աշխատանքներ։ Այս հարցն օդից կախված է արդեն տասը տարի։ Կա մեկ այլ ասպեկտ, որը հոգեբանական պատճառներն ընկալելու տեսանկյունից է կարևոր հասկանալ։ Այսօր Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա փախստականների մի մեծ հոսք է սկսվել։ Ինչպես փորձագետներն են ասում, փախստականների նման հոսք չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, վերջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է արձանագրվել նման հոսք։ Այս հարցը Եվրոպան չի կարողանում կարգավորել։ Միջերկրական օվկիանոսում մարդիկ մահանում են, մարդկանց ետ են ուղարկում, մարդկային ողբերգություններ են արձանագրվում մեր աչքի առջև։ Եվրոպական բնակչությունը բոլոր ԵՄ երկրներում մեծ ճնշման տակ է, լարված է, քանի որ բոլորը հասկանում են, որ այդ միգրացիոն հոսքն ավելի ու ավելի է շարունակվելու։ Հիմա, եթե պարզ դառնա, որ կլինի մեկ այլ հոսք Եվրոպայի Արևելքից, ապա շատերին դա պարզապես դուր չի գա։ Ուստի ներկայումս՝ քաղաքական և հոգեբանական պատճառներից ելնելով, ԵՄ-ն որոշել է Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի հաստատումը հետաձգել այնքան, որ այդ երկրները գոնե կարգավորեն և ավարտին հասցնեն իրենց տեխնիկական բարեփոխումները:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031