Այս պահին կառավարության շենքի մոտ նաիրիտցիները բողոքի ակցիա են անում՝ կրկին պահանջելով անհապաղ մարել իրենց աշխատավարձերի պարտքերը:
Նաիրիտցիների բողոքի ակցիային միացել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, թեեւ գործարանի նախկին աշխատողները նրան լուրջ չեն ընդունում, պատճառաբանելով, թե «ինչ-որ մեկն է ուղարկել, որպեսզի ուշադրությունը շեղի»:
Aravot.am-ի հետ զրույցում նաիրիտցիների համակարգող խորհրդի անդամ Զոհրակ Հովհաննիսյանն ասաց. «Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ «Նաիրիտի» գույքը Միջպետական բանկի գրավադրումից արդեն հանվել է»: Ըստ նաիրիտցիների՝ դա նշանակում է, որ հնարավորություն կա նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը ամբողջությամբ մարել, ոչ թե մասամբ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ